Logo

Մոուրինյո. «Ռոման» հոգնել է մրցավարներից ու VAR-ից»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:31 / 14.05.2022ՍՊՈՐՏ
null

Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Իտալիայի առաջնությունում «Ռոմային» «ցանկանում են տեսնել 8-րդ հորիզոնականում»։

«Մարդիկ կան, որ հետաքրքրված են մեր՝ 8-րդ հորիզոնականն զբաղեցնելու տարբերակով։ Եվ հույս կա, որ մենք կհաղթենք Կոնֆերենցիաների լիգան։ Նման սցենարի դեպքում Իտալիան 8 թիմ կունենա Եվրագավաթներում, ինչն իտալական ֆուտբոլի համար ֆանտաստիկ է, բայց դա չպետք է լինի ի հաշիվ մեր նկատմամբ անարդարությունների։

«Ֆիորենտինայի» դեմ խաղում մրցակիցն ավելի լավ էր շարժվում, մենք լավ էինք խաղում, բայց հոգնել ենք մրցավարներից, VAR-ից ու խաղից հետո ունեցած խնդիրներից»,- Sportmediaset-ը մեջբերում է պորտուգալացի մարզչի խոսքը։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» մայիսի 25-ին Տիրանայում կմրցի «Ֆեյենորդի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա