Logo

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել Մխիթարյանի նախկին թիմակցին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:45 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո-Նեմանյա Մատիչի

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պահանջում է, որ հռոմեական ակումբի ղեկավարները գալիք ամռանը ձեռք բերեն «Մանչեսթեր Յունայթեդի» փորձառու սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերային իրավունքը՝ տեղեկացնում է Calciomercato պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը պորտուգալացի մասնագետի գլխավոր տրանսֆերային նպատակներից է: Հաղորդվում է, որ Մատիչը դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:

Հիշեցնենք՝ Մատիչն արդեն աշխատել է Մոուրինյոյի հետ «Չելսիում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: ՄՅՈՒ-ում սերբ կիսապաշտպանը կես մրցաշրջան խաղացել է իր հասակակից Հենրիխ Մխիթարյանի հետ, որն այժմ պաշտպանում է «Ռոմայի» գույները:

Ընթացիկ մրցաշրջանում Նեմանյա Մատիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա