Logo

Աղբյուր. Մոուրինյոն Մխիթարյանին փոխարինող է գտել Իսպանիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:59 / 02.06.2022ՍՊՈՐՏ
Մոուրինյո- Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ռոման» շարունակում է տարբերակներ դիտարկել՝ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու համար:

Իսպանական AS-ի հաղորդմամբ` հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխի հեռանալու դեպքում ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի հավաքականի առանցքային կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի հեռանալու դեպքում «Ռոման» կհրավիրի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին, որը հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ:

Նշենք՝ Մխիթարյանը, ըստ իտալական լրատվամիջոցների, մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա