Logo

Մոուրինյոն՝ «Բուդյո-Գլիմտից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 08.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի՝ «Բոդյո-Գլիմտի» դեմ առաջին խաղում կրած պարտության մասին (1:2): Նորվեգիայում կայացած խաղում «Ռոմայի» միակ գոլը խփել է Լորենցո Պելեգրինին, որին փայլուն փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը:

«Գոլեր ընդունեցինք թույլ տված սխալից և ստանդարտից հետո:

Մենք պարտվեցինք 1:2 հաշվով, պատասխան հանդիպում ունենք «Օլիմպիկոյում» մեր երկրպագուների ներկայությամբ, և կարող եմ վստահ ասել, որ մեզ համարում եմ կիսաեզրափակիչ դուրս գալու ֆավորիտ:

Ես լիովին հավատում եմ իմ խաղացողներին, մարզադաշտին, մեր երկրպագուների աջակցությանը։

Ակնհայտ է, որ «Բոդյո-Գլիմտը» ուժեղ թիմ է, բայց ես նաև հավատում եմ, որ պատասխան խաղում մենք լավ մրցավար և մրցավարի օգնական կունենանք»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա