Logo

Մոուրինյոն թիրախավորել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:37 / 19.04.2022ՍՊՈՐՏ
Աբդեսամադ Էզալզուլ

«Բարսելոնայի» հարձակվող Աբդեսամադ Էզալզուլին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Ռոմային»: Իտալական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով՝ հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները 20-ամյա մարոկկացի ֆուտբոլիստի համար կառաջարկեն 10 միլիոն եվրո, «Բարսելոնան» կարող է համաձայնել Էզալզուլիի վաճառքին, քանի որ ակումբին ֆինանսական միջոցներ են հարկավոր, սակայն պայմանագրում կարող է ներառվել հետգնման կետ:

Էզալզուլին «Բարսելոնա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Հերկուլեսից»: Ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիների գլխավոր թիմի կազմում անցկացրած 12 խաղում եզրային հարձակվողը դարձել է 1 գոլի հեղինակ։ Նա նաև 1 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել «Բարսելոնա-Բ»-ում անցկացրած 15 խաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա