Logo

Մոուրինյոն տրանսֆերային նոր ցանկություն ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:35 / 06.06.2022ՍՊՈՐՏ
Խուան Կուադրադո

Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա ֆուտբոլիստ Խուան Կուադրադոն կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»՝ հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրը նշում է, որ Կուադրադոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մասնագետը կոլումբացու միջոցով մտադիր է ուժեղացնել կազմը:

Կուադրադոն «Յուվեում» խաղում է 2015 թվականից: Կիսապաշտպանը թուրինյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 267 հանդիպում, խփել 24 գոլ, կատարել 61 գոլային փոխանցում:

Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա