Logo

Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:50 / 26.05.2022ՍՊՈՐՏ
José Mourinho

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճելուց հետո խոսել է իր ապագայի մասին: Հիշեցնենք՝ մրցաշարի վճռորոշ խաղում «Ռոման» 1։0 հաշվով հաղթել է «Ֆեյենորդին»։

«Ես կմերժեմ ցանկացած առաջարկ։ Ես կմնամ «Ռոմայում», եթե նույնիսկ խոսակցություններ լինեն: Այսօր մենք պատմություն ենք կերտել։

Չեմ կասկածում, որ կշարունակեմ աշխատել «Ռոմայում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա