Logo

Մոուրինյոն խոստովանել է, որ հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:47 / 19.05.2022ՍՊՈՐՏ
Մոուրինյո-Բարսելոնա

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ ժամանակին հրաժարվել է գլխավորել կատալոնական «Բարսելոնան»:

«Նրանք ինձ խնդրեցին վերլուծել իրավիճակը, երբ թիմն անցումային փուլում էր: Ինձ դիմողն ակումբի ղեկավար կազմից էր։ Ես դա արեցի, բայց ոչ ավելին: Հետո, հուրախություն ինձ, պատմությունն իր հունով գնաց»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում «Movistar+»-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ժոզեն կարող էր գլխավորել կատալոնական ակումբը 2008 թվականին՝ Ֆրանկ Ռայկարդի հեռանալուց հետո։

Հիշեցնենք՝ 59-ամյա պորտուգալացի մասնագետը 1996-2000 թվականներին աշխատել է «Բարսելոնայի» մարզչական շտաբում, իսկ 2010-2013 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա