Logo

Աղբյուր. Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել ՊՍԺ-ն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:10 / 04.06.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական մամուլը վստահ է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն շուտով հեռացվելու է իր զբաղեցրած պաշտոնից:

Փարիզյան ակումբի ղեկավարությունը որպես արգենտինացուն փոխարինող դիտարկում է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին՝ հաղորդում է talkSPORT-ը:

Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավար կազմին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ Զինեդին Զիդանի հետ, այդ պատճառով էլ պորտուգալացի մասնագետը դարձել է այլընտրանքային տարբերակ:

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն «Ռոմայի» հետ նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ գավաթը:

Կարիերայի ընթացքում 59-ամյա մասնագետն աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում», «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա