Logo

Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր խնդրի մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:39 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է թիմի ելույթներն Ա Սերիայում:

«Մեզ մոտ չափազանց ցածր էր գոլային պահերն իրացնելու տոկոսը: Հենց սա է մեր գլխավոր խնդիրը, որ պետք է լուծենք գալիք մրցաշրջանում: Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճելն էմոցիոնալ առումով ավելի մեծ նշանակություն կունենա մեզ համար, քան Սկուդետոն «Ինտերի» կամ «Միլանի»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոման» 46 հարված է կատարել «Վենեցիայի» դեմ ոչ-ոքի ավարտված խաղում:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում հռոմեական ակումբը մրցելու է «Ֆեյենորդի» հետ: Հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին Ալբանիայում:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա