Logo

Մոուրինյոն՝ Ռոջերսի նվերի մասին. «Չգիտեմ՝ ինչպես է գտել, սակայն գիտեմ՝ որքան թանկ է վճարել»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:48 / 03.05.2022ՍՊՈՐՏ
null

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լեսթերն» ու «Ռոման հաշտություն կնքեցին (1:1):

Պատասխան խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն պատմել է «աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի նվերի մասին:

«Նա ինձ համար մեկ շիշ պորտուգալական լավագույն գինիներից էր բերել: Այդ գինին ամեն տեղ չի վաճառվում. չգիտեմ՝ ինչպես է գտել, սակայն գիտեմ՝ որքան թանկ է վճարել: Ուրախ էի տեսնել Բրենդանին: Նույն ցանկությամբ ենք մոտենում խաղին, և Հռոմի  «եզրափակիչի» հաղթողը պետք է հաղթի նաև Ալբանիայի եզրափակիչում»:

«Ռոմա» - «Լեսթեր» հանդիպումը կայանալու է մայիսի 5-ին՝ ժամը 23:00-ին: Հանդիպումը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա