Logo

Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Մուշեղ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց եզրափակիչի ուղեգիր

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:24 / 01.07.2022Ըմբշամարտ
null

Հռոմում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

79 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը կիսաեզրափակիչում 3-1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովին և դուրս եկավ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթել էր ռումինացի Գիգի Մարիան Սուբտիրիցային, քառորդ եզրափակիչում՝ նույն հաշվով՝ իտալացի Ռաֆայել Մատրուլոյին։

Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Հայկ Պապիկյանն ու Հարություն Հովհաննիսյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա