Logo

Մրցաշարում երկիշխանությունը պահպանվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:01 / 13.05.2022Շախմատ
null

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով 85-րդ քայլին հաշտություն կնքեց Յան Նեպոմնյաշչնու հետ:

Ոչ-ոքի ավարտվեցին նաև Ուեսլի Սոյի և Ալիռեզա Ֆիրուջայի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Բոգդան-Դանիել Դյակի, Ֆաբիանո Կարուանայի ու Ռիխարդ Ռապորտի մրցախաղերը:

Տուրում գրանցված միակ հաղթանակը տոնեց Լենիեր Դոմինգեսը, որի մրցակիցը Շահրիյար Մամեդյարովն էր:

8 տուրից հետո մրցաշարում երկիշխանությունը պահպանվեց: 5-ական միավորով աղյուսակը շարունակում են գլխավորել Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն: Նրանց կես միավոր է զիջում Մաքսիմ Վաշիե-Լագրավը: 4-ական միավոր են վաստակել Լենիեր Դոմինգեսը, Ալիռեզա Ֆիրուջան, Բոգդան-Դանիել Դյակն ու Ֆաբիանո Կարուանան:

Վաղը կայանալիք 9-րդ տուրի մրցախաղերով մրցաշարը կավարտվի: Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա