Logo

«Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել»․ «Տոտենհեմի» նախկին բժիշկը՝ Էրիկսենի միջադեպի մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.06.2021ՍՊՈՐՏ
44603e6d6a85463db47a5bd4276fe96c - «Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել»․ «Տոտենհեմի» նախկին բժիշկը՝ Էրիկսենի միջադեպի մասին

Պրոֆեսոր Սանջայ Շարման, որն «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի համար 2013-2020թթ․ սրտի աշխատանքի թեստավորումներ է իրականացրել, երբ ֆուտբոլիստը խաղում էր «Տոտենհեմում», ներկայացրել է ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև կայացած հանդիպմանը (0-1) գրանցված միջադեպի վերաբերյալ իր տեսակետը:

«Ինտերի» ու ազգային թիմի ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը վերոնշյալ մրցավեճի առաջին խաղակեսում (վերջնական հաշիվը՝ 0-1): Բժիշկներն անմիջապես մտել էին խաղադաշտ՝ փորձելով ուշքի բերել Էրիկսենին: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի ուշ հայտարարություն էր տարածել այն մասին, որ խաղացողը գիտակցության է եկել ու գտնվում է Կոպենհագենի հիվանդանոցում:

«Այն օրվանից ի վեր, ինչ պայմանագիր կնքեցինք նրա հետ, իմ աշխատանքը ստուգումներ իրականացնելն էր: Մենք Էրիկսենին ամեն տարի թեստավորել ենք: Նրա թեստերը 2019 թվականն ի վեր եղել են գոհացուցիչ վիճակում: Դա հաստատապես եմ ասում: Սրտային անբավարարություն չի եղել: Նա ամեն տարի հետազոտություն է անցել: Դա կարող եմ երաշխավորել, քանի որ այդ թեստավորումները ես եմ անցկացրել:

Մտածեցի՝ Աստված իմ, մի՞թե ինչ-որ բան չենք նկատել: Բայց դիտարկեցի նրա թեստերի բոլոր արդյունքները։ Այդ բոլորն իդեալական են»,- Շարմայի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Սիմոն Կյերն է փրկել Էրիկսենի կյանքը՝ հերոսական գործողություններով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա