Logo

ՄՅՈՒ-ի հարձակվողը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:08 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով՝ հաղորդում է լրագրող Հադրիեն Գրենիերը։

Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը ծրագրում է նրան թիմ հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ ՊՍԺ-ն անցյալ ամառ արդեն կապ հաստատել է 24-ամյա ֆուտբոլիստի հետ՝ նրան դիտարկելով որպես Կիլիան Մբապեին հավանական փոխարինող։

Ռեշֆորդին հետաքրքրել էր ֆրանսիական ակումբի առաջարկը, սակայն այդ ժամանակ Մբապեն որոշեց չլքել ՊՍԺ-ն։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղում հարձակվողը 4 գոլի հեղինակ է դարձել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա