Logo

ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստի՝ գրավով ազատ արձակման ժամկետը երկարաձգվել է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:39 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդը, որը կասկածվում է բռնաբարության համար, կշարունակի գրավի դիմաց մնալ ազատության մեջ՝ հաղորդում է BBC Sport-ը։

Հերթական դատական նիստի ժամանակ 20-ամյա ֆուտբոլիստի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու ժամկետն անորոշ ժամանակով երկարաձգվել է։ Մանչեսթերի ոստիկանությունը հայտնել է, որ այս գործով հաղորդագրություն չի տարածվի այնքան ժամանակ, քանի դեռ նրան մեղադրանք չի առաջադրվել կամ նա չի արդարացվել։

2022 թվականի հունվարին Գրինվուդը ձերբակալվել էր իր տանն այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում լուսանկար էր հրապարակվել նրա նախկին ընկերուհու կողմից, որը հայտնել էր բռնության ենթարկվելու մասին։

Անգլիացուն կասկածում են բռնաբարության, հարձակման, սեքսուալ բռնության ու բռնության սպառնալիքների համար։ Փետրվարի սկզբին ֆուտբոլիստին գրավի դիմաց ազատ էին արձակել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա