Logo

ՄՅՈՒ-ի տնօրեն. «Անում ենք հնարավորը՝ գործարքն արագ ավարտին հասցնելու համար»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:00 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» մանրամասներ է հայտնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններից։

«Գլխավոր մարզիչը հետաքրքրված է Դե Յոնգով, և մենեջերները մեծ աշխատանք են կատարում։ Նա հիանալի ֆուտբոլիստ է։ Անում ենք հնարավորը՝ գործարքն արագ ավարտին հասցնելու համար։

Ես արդեն երկար ժամանակ է, որ այս հարցով եմ զբաղվում։ Գումարի խնդիր չկա, բայց որոշ մանրամասների մասին չեմ կարող խոսել։ Մենք անում ենք հնարավորը՝ Դե Յոնգին ձեռք բերելու համար, և ունենք անհրաժեշտ միջոցներ»,- բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ հայտարարել է Ռիչարդ Առնոլդը՝ դիմելով երկրպագուներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն «Բարսելոնայի» կիսապաշտպանի համար պահանջված գումարից 20 մլն եվրո քիչ է առաջարկում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա