Logo

Մյուլեր. «Կցանկանայի, որ նա մնար»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:00 / 02.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է թիմի գլխավոր աստղի՝ Ռոբերտ Լևանդովսկիի՝ մյունխենյան ակումբը լքելու վերաբերյալ հայտարարությունը։

«Ես կցանկանայի, որ իմ վաղեմի թիմակիցը մնար։ Մենք շատ ենք անցել նման իրավիճակների միջով։ Հիշում եմ՝ Ֆրանկ Ռիբերին ցանկանում էր Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել, բայց վստահաբար կարելի է ասել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որն ակումբի հետ գործող պայմանագիր ունի, կցանկանար աշնանը կրկին փորձել ուժերը, քանի որ վատ խաղը հաճույք չի պարգևում ֆուտբոլիստին կամ ակումբին»,- Մյուլերի խոսքն է հաղորդում Sport1-ը։

Ավարտված մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղերում դարձել է 50 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա