Logo

Մյուլեր. «Մանեն անընդհատ ասում է, որ ուշադիր լինեմ ու գնդակը չփոխանցեմ Լևանդովսկիին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:17 / 13.09.2022ՍՊՈՐՏ
Թոմաս Մյուլեր-Սադիո Մանե

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից առաջ պատմել է իր խաղընկեր, սենեգալցի վինգեր Սադիո Մանեի կատակի մասին:

«Վերջին օրերին Մանեն անընդհատ ասում է, որ ուշադիր լինեմ ու գնդակը չփոխանցեմ Լևանդովսկիին: «Բարսելոնայի» դեմ խաղալու ենք մեր ֆուտբոլն ու չենք կենտրոնանալու Ռոբերտի վրա»,- Մյուլերի խոսքը փոխանցում է Bayern & Germany-ն:

«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը ցուցադրվելու է «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ լեհ ռմբարկուն կատալոնական ակումբի շարքերը համալրել էր՝ 2022 թվականի ամռանը տեղափոխվելով մյունխենյան գրանդից:

Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 6 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա