Logo

Մյուլերը երկարաձգել է «Բավարիայի» հետ պայմանագիրը (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:43 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Thomas Müller

«Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ հայտարարելով մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

«Կարմիրն իմ գույնն է և ընդմիշտ կմնա: Այսօր ես երկարաձգեցի պայմանագիրս Մյունխենի «Բավարիայի» հետ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Այս ակումբը, այս թիմը և այս երկրպագուներն իմ տունն են»,- գրել է Մյուլերը՝ կից հրապարակելով լուսանկար:

32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 24 ասիստ: Հիշեցնենք՝ «Բավարիան» վաղաժամ նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա