Logo

«Բավարիայի»՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:37 / 28.06.2022ՍՊՈՐՏ
null

Թոմաս Մյուլերը ճանաչվել է «Բավարիայի»՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Երկրպագուների քվեարկության արդյունքում գերմանացի հարձակվողն ստացել է ձայների 26%-ը: Երկրորդ տեղում Ջամալ Մուսիալան է, լավագույն եռյակը եզրափակել է Ռոբերտ Լևանդովսկին:

Ավարտված մրցաշրջանում Բունդեսլիգայի հաղթողի կազմում Մյուլերն անցկացրել է 45 հանդիպում, խփել 13 գոլ ու կատարել 25 ասիստ:

32-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա