Logo

ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում առանց Ռոնալդուի հաղթանակ չի տոնել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:35 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում առանց Կրիշտիանու Ռոնալդուի չի կարողացել հաղթել։

38-րդ տուրում Ռալֆ Ռանգնիկի թիմն արտագնա խաղում պարտվեց «Քրիստալ Փելասին» (0-1): Պորտուգալացին վնասվածքի պատճառով բացակայում էր։

Հարձակվողը ՄՅՈՒ է տեղափոխվել «Յուվենտուսից» ավարտված մրցաշրջանի սկզբում, երբ առաջնությունից 3 տուր արդեն խաղարկվել էր։

Դրանից հետո Կրիշտիանուն տարբեր պատճառներով բաց է թողել ԱՊԼ-ի 5 հանդիպում, որոնցում «կարմիր սատանաները» 2 ոչ-ոքի են գրանցել, պարտվել 3 խաղում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա