Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց՝ թիմի կիսապաշտպանը հեռանում է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:27 / 01.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

29-ամյա կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Անգլիացին ակումբից կհեռանա հունիսի 30-ին, երբ լրանա «կարմիր սատանաների» հետ նրա պայմանագրի ժամկետը։ Լինգարդը ՄՅՈՒ-ի սան է, ակումբի ակադեմիային է միացել 8 տարեկան հասակում։ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում նորամուտը նշել է Լուի վան Գալի օրոք՝ 2014 թվականին։

Լինգարդն ակումբի կազմում անցկացրած 232 խաղում դարձել է 35 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ։ 29-ամյա կիսապաշտպանն ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2021 թվականի սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդն» անգլիացուն նոր պայմանագիր էր առաջարկել, սակայն մերժում էր ստացել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լինգարդի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմն» ու «Նյուքասլը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա