Logo

ՄՅՈՒ-ն ու «Բարսելոնան» ընդհանուր լեզու չեն գտնում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:36 / 17.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չեն կարողանում համաձայնության հասնել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային արժեքի հարցում։

Ակումբները բանակցություններ են վարում 25-ամյա նիդեռլանդցի կիսապաշտպանի՝ մանկունիական ակումբ տեղափոխության շուրջ։ The Telegraph-ի հաղորդմամբ՝ ՄՅՈՒ-ն կիսապաշտպանի տրանսֆերի համար առաջարկում է մոտ 20 մլն եվրո պակաս, քան ակնկալում է «Բարսան»։

Անգլիական ակումբը պատրաստ է 65 մլն եվրո վճարել Դե Յոնգի համար, սակայն, կատալոնացիները պահանջում են 86 մլն եվրո։

Ֆրենկին ավելի վաղ հայտարարել էր, որ երջանիկ է կատալոնական ակումբում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա