Logo

Ավստրալիան 11-մետրանոցներով հաղթեց Պերուին ու նվաճեց Մունդիալի ուղեգիր (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:56 / 14.06.2022ՍՊՈՐՏ
null

Կատարում կայանալիք Մունդիալի նախավերջին ուղեգիրը վիճարկեցին Ավստրալիայի և Պերուի հավաքականները:

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չբացվեց: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ եղան Կանաչ մայրցամաքը ներկայացնող ֆուտբոլիստները (5:4): 

Այսպիսով՝ Ավստրալիան նվաճում է ԱԱ 2022-ի հիմնական փուլի ուղեգիր և կընդգրկվի D խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի և Թունիսի հավաքականները: 

Հունիսի 14-ին Մունդիալի վերջին՝ 32-րդ ուղեգրի համար մրցելու են Կոստա Ռիկայի և Նոր Զելանդիայի ընտրանիները: Հանդիպումը մեկնարկելու է ժամը 22:00-ին:

Այս զույգի հաղթողն էլ կընդգրկվի ԱԱ 2022-ի հիմնական փուլի E խմբում, որտեղ ընդգրկված են Իսպանիան, Գերմանիան և Ճապոնիան:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա