Logo

«Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 14.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
img 920x5182019 07 10 21 58 21 1574442 - «Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

Ընդունված է համարել, որ մեծ մրցաշարերը Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունները տրանսֆերային նաև մեծագույն տոնավաճառ են։ Մարդիկ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում աչքի են ընկել միջին վիճակագրական խաղով, մի քանի հանդիպման ընթացքում գրանցում են փայլուն պերֆոմանս, տասնյակ անգամներ բարձրացնում են իրենց տրանսֆերային արժեքն ու նստում թախտին, սպասում բախտին՝ մինչև պայմանական Պերեսների կամ շեյխերի հեռախոսազանգը։ Սակայն վերջին տարիներին նմանատիպ տրանսֆերը դարձել են նույնքան ուշ հանդիպող երևույթ, որքան Ալեքսանդր Կարապետյանի գոլերը։

Դեռևս անցած դարի կեսերից, երբ բոլորի առօրյայում տեղ գտավ տրանսֆերի գաղափարը, մեծ ակումբների սկաուտները սկսեցին աշխատել արտասահմանում և ուսումնասիրել այլ ակումբների ֆուտբոլիստների ելույթները։ Գերմրցաշարերում սկաուտների թիվը հատկապես մեծ էր։ Գործում էր երկաթյա տրամաբանություն. եթե ֆուտբոլիստը չի վախենում նման ճնշումներից, ուրեմն կարող է գերազանց խաղալ նաև ակումբային մակարդակով։

Այդպիսի վառ օրինակ է ԵՎՐՈ-92-ի հերոսներից մեկը։ Դանիայի ընտրանու կիսապաշտպան Դանիել Յենսենը ներկայացնում էր «Բրոնդբյուն», սակայն եզրափակիչում հաղթական գոլից հետո նրան կանչեցին «Արսենալից»։ Լոնդոնյան ակումբի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Ջորջ Գրեմը գովում էր իր նոր ֆուտբոլիստին սովորականից ավելի արդյունավետ խաղի համար։ 4 տարի անց նույն ճանապարհով գնաց Ֆերգյուսոնը։ Շոտլանդիայի գլխավոր Սըրին ոգեշնչեցին Խորդի Կրոյֆի ու Կարել Պոբորսկու պերֆոմանսները. ԵՎՐՈ-96-ից հետո նրանք պայմանագիր կնքեցին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Դեռևս մինչև եզրափակիչը «Յունայթեդի» մարզիչը ցանկանում էր նրանց բերել իր թիմ, քանի դեռ չէին ակտիվացել պոտենցիալ մրցակիցները։

signings 961590577065448 medium 960x720 - «Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

Փաստը ցույց տվեց, որ այս երեք տրանսֆերն էլ ձախողվեց։ Յենսենն Անգլիայի մայրաքաղաքում անցկացրեց 4 մրցաշրջան և «Արսենալի» կազմում խփեց ընդամենը 1 գնդակ ու վերածվեց լոկալ մեմի. ֆաները գալիս էին «Հայրբերի» հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա գրված էր «մենք տեսել ենք Յենսենի գոլը» և կոչ էին անում ֆուտբոլիստին հարվածել դարպասին, նույնիսկ երբ նա խաղում էր սեփական տուգանային հրապարակում։ Խորդի Կրոյֆը «Օլդ Թրաֆորդում» անցկացրել է նույնքան ժամանակահատված և «կարմիր սատանաների» շապիկը կրել է 58 անգամ։ Պոբորսկու ցուցանիշներն ավելի վատն էին՝ 2 տարվա մեջ 48 հանդիպում։ Ֆերգին արագ հիասթափվեց չեխ ֆուտբոլիստից, փաթեթավորեց ու նվիրեց «Բենֆիկային»։

«Նրանք երկուսն էլ հիանալի անցկացրին Եվրոպայի առաջնությունը, սակայն նրանց կատարմամբ ես չտեսա այն խաղը, որով նրանք ինձ գրավել էին 96-ի ամռանը։ Երբեմն ֆուտբոլիստները հատուկ են տրամադրվում միջազգային մեծ մրցաշարերին, որպեսզի հետո գրեթե ոչինչ չանեն ու փող աշխատեն», – մի առիթով ասել է Ֆերգյուսոնը։

Մեր ընտրանին.

Բայց, հանուն արդարության, պետք է նշել, որ հիշյալ ԵՎՐՈ-ի ոչ բոլոր նորահայտ աստղերն են ձախողվել։ Չեխերի հետ պատմական եզրափակիչ հասած Պավել Նեդվեդն իր խաղով պարզապես հիպնոզացրել էր «Լացիոյի» ներկայացուցիչներին։ «Արծիվների» ղեկավարության որոշման վրա վերջնական ազդեց Իտալիայի հետ խաղում նրա խփած գոլը։ Ապենինյան թերակղզի Նեդվեդը տեղափոխվեց որպես երիտասարդ ու հեռանկարային փլեյմեյքեր, իսկ 2009 թվականին խաղակոշիկները կախեց մեխից որպես համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդ։

uefa euro96   czech republic v italy 960x540 - «Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

Նեդվեդի նման, սակայն, քչերն են անցել այս փառքի ճամփան։ 2002 թվականի աշխարհի առաջնության իսկական հայտնություն դարձած Էլ Հաջի Դիուֆը դարձել էր այդ տրանսֆերային ամռան գլխավոր թիրախներից մեկը։ Դիուֆն ու ևս 3 սենեգալցի համաձայնեցին տեղափոխվել «Լիվերպուլ»։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ «սերն առաջին հայացքից» իսկապես, գոյություն ունի, բայց, ինչպես գրեթե միշտ է լինում, դրան «կոնֆետ-թատրոնային» հարաբերություններին հաջորդեց մեծ հիասթափություն։ Դիուֆը 79 խաղում խփեց ընդամենը 4 գնդակ։ «Նա ակումբի վատագույն հարձակվողն էր։ Նա միակ «9» համարն էր, որը մրցաշրջանի ընթացքում 0 գոլ գրանցեց։ Երկկողմանի մարզման ժամանակ ոչ մի ավագ նրան թիմում ընդգրկել չէր ցանկանում», – սենեգալցու հետ համատեղ խաղի մասին հիշում էի Ջեյմի Կարագերը։

Եթե չլիներ Մունդիալը, դժվար թե, «Լիվերպուլի» սկաուտներն ուշադրություն դարձնեին «Լանսի» սենեգալցի հարձակվողի վրա։ Նրա արդյունավետությունը նույնիսկ միջինից էր ցածր։ Նրան օգնեց բացառապես 1-2 խաղում անհատական մի քանի պերֆոմանսն ու թիմային հաջողությունը (Սենեգալը ԱԱ-2002-ում հասավ քառորդ եզրափակիչ)։ Նմանատիպ հարթակից օգտվեցին նաև Գանայի ընտրանու հարձակվող Ասամոա Գիանն ու բրազիլացի Կլեբերսոնը։ 2002-ի Մունդիալի մյուս «փայլերից» մեկը Բրազիլիայի հետ դարձավ աշխարհի չեմպիոն ու 6 վստահ հանդիպման շնորհիվ հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդում», բայց վնասվածքներն ու միջինից ցածր կարգը նրան բերեցին «Բեշիքտաշ»։

Ասամոա Գիանն էլ, չնայած Ուրուգվայի հետ խաղում չիրացրած 11 մետրանոցին, 15 եվրո գին ստացավ ու «Ռենը» փոխեց «Սանդերլենդով»։ Հետևանքները, երևի պարզ են արդեն. 1 մրցաշրջան հետո Գիանի հետքն էլ չմնաց, իսկ երբ եկավ ԱՄԷ-ից շքեղ առաջարկը, երկկողմանի որոշումը կայացվեց ակնթարթորեն։

2Jul AsamoahGyan Wires 1 960x640 - «Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

Հարկավոր է հաշվի առնել, որ որոշ ֆուտբոլիստներ իրենց ցույց են տալիս լավագույն կողմերով կարճ տարածության վրա։ Կարող է տպավորություն ստեողծվել, որ Մունդիալ 2014-ի ընթացքում Նասեր Շադլին կամ Խուան Կուադրադոն 1000 անգամ ավելի լավ ֆուտբոլիստ էին, քան Լեո Մեսին։ Մի բան է՝ փայլել ազգային թիմի կազմում 4 խաղում, մի այլ բան է մրցաշրջանի ընթացքում պահել ստաբիլությունը 40+ հանդիպումների ընթացքում։ Բայց կան, օրինակ, նաև այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց կյանքի գլխավոր նպատակը ազգային թիմի կազմում հիանալի ելույթ ունենալն է։ Ակսել Վիտցելը ակումբային մակարդակով կարող էր հանգիստ փայլել «Բարսայում», օրինակ, սակայն սկզբունքայնության պակասը նրան թույլ չտվեց «Զենիթից» ու «Բորուսիայից» այն կողմ գնալ։ Բայց հավաքական հրավիրվելուն պես Վիտցելը լրիվ կերպարանափոխվում է։

«4 խաղում փայլեմ ու գնամ մի թոփ ակումբում տեղավորվեմ»-ի սկզբունքով վերջին թոփ տրանսֆերը, երևի թե, Խամես Ռոդրիգեսն է։ 2014-ին կոլումբացի երիտասարդը Պերեսին գերեց իր ուժեղ խաղով ու, գուցե, նաև բրազիլացիների հետ հետխաղային արցունքներով։ Ֆլոն Խամեսի համար «Մոնակոյի» շեֆերի գրպանները լցրեց 80 մլն եվրոյով, սակայն ասել, որ սպասումներն արդարացան, երևի թե սխալ կլինի։ Այնպես չէ, որ լրիվ 0 էր Խամեսը, բայց այն էլ չէր, ինչ Մունդիալին էր։ «Խամեսը տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց նա շատ վաղ տարիքում հայտնվեց «Ռեալում»։ Մի քանի խաղում փայլելուց հետո դեռ վաղ էր նրան նման թիմում հայտնվելու համար», – կտրուկ, ռացիանոալ դատողություն էր անում «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին։

james rodriguez real madrid unveiling florentino perez 22072014 zam7mr478mm41b6b6flvxf3qj 960x540 - «Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

The Athletic-ը գրում է, որ անգլիական թոփերը սկսել են այլ կերպ նայել միջազգային մեծ մրցաշարերին։ Աղբյուրի հետ կոնֆիդենցիալ զրույցներից մեկի ժամանակ անանուն սկաուտական ընկերության ներկայացուցիչն ասել է, որ հիմա գրանդ ակումբները միացնում են իրենց լծակներն ու սկսում ուսումնասիրել այս կամ այն պոտենցիալ նորեկին միջազգային մեծ մրցաշարի մեկնարկից առաջ։ Եթե երկար մրցաշրջանից հետո տվյալ ֆուտբոլիստը հաջողության է հասնում նաև Մունդիալի/ԵՎՐՈ-ի ժամանակ, նշանակում է՝ նրա հետ կարելի է հույս կապել։ Վառ օրինակ է Դենզել Դյումֆրիսը, որը «հին աշխարհամասի» գլխավոր ստուգատեսում իրեն հիանալի դրսևորեց ու «Ինտերից» ստացավ համարժեք առաջարկ։ Սակայն Դյումֆրիսը բարձր մակարդակի ֆուտբոլ էր ցույց տալիս մինչև ԵՎՐՈ մեկնելը։ Ըստ Gazzetta dello Sport-ի՝ «Ինտերի» ներկայացուցիչները նրա խաղին հետևում էին վերջին 3 տարվա ընթացքում։

Ակումբներն այլևս չեն շտապում ԵՎՐՈ-ներից ու ԱԱ-ից հետո բացել դրամապանակներն ու ցնորվածի պես գնել աջ ու ձախ բոլորին և ամեն ինչ։ Եթե այդպես լիներ, Պատրիկ Շիկն ու Միկել Դամսգորն արդեն վաղուց շեյխերից մեկի թիմում հաստատ տեղավորվել էին։ Նույն սկզբունքն, ի դեպ, աշխատում է հակառակ ուղղությամբ։ Ջեյդոն Սանչոն 2 մրցաշրջան հիանալի ֆուտբոլ խաղաց, բայց 2020-ի Եվրոպայի առաջնության մեծամասնությունն անցկացրեց պահեստայինների նստարանին, վրիպեց վճռորոշ 11 մետրանոցից, բայց, մեկ է, 85 մլն եվրոյով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ավելի քան զուսպ մոտեցումը ֆուտբոլի ճիշտ ընկալման նշան է։ Սպորտը վաղուց վերածվել է բիզնեսի ու գիտության, իսկ շտապողականությունը կարող է կործանարար լինել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա