Logo

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 29.08.2018Գրադարան
20171209 bkp510 - #mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Աշխարհում գրվել և գրվում են միլիոնավոր վեպեր: Բոլորը կարդալ ֆիզիկապես անհնար է, սակայն կան այնպիսինները, որ չկարդալ պարզապես չի կարելի:

Ուսումնասիրել ենք բազմաթիվ #mustread շարքեր, լավագույն գրքերի 10-յակներ ու 100-յակներ և առանձնացրել ենք 5 վեպ, որ պետք է կարդա յուրաքանչյուր ոք:

[շարքը շարունակելի]

1. Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն»

հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես
թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի

100 tarva menutyun - #mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Գաբրիել Գարսիա Մարկեսի այս գլուխգործոցը լատինաամերիկյան և առհասարակ համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկն է։ Վեպ, որը տակնուվրա կանի հոգիդ, կփոխի մտածելակերպդ ու կխառնի երևակայության ու իրականության սահմանները, վեպ, որ պետք է կարդալ անպայման:

Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում: Մակոնդոյի 100 տարվա կյանքի պատմությունը հեղինակը գրել է մեկուկես տարում՝ 1965-66 թթ. Մեխիկոյում: Վեպի 20 անվերնագիր գլուխները պատմում են Բուենդիա ընտանիքի անդամների բարդ և հետաքրքիր կյանքի մասին՝ միահյուսելով իրականն ու մոգականը, մտացածինն ու հնարածը մեր երևակայության մեջ:

Կարդացեք ՝ Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

2. Փրկիչը տարեկանի արտում / The Catcher in the Rye,  1951

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր

թարգմանությունը՝ Աստղիկ Աթաբեկյանի

12 4 - #mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Կարդացեք՝ Սելինջեր. Կործանողը տարեկանի արտում կամ գրողի գաղտնինքներն ու առեղծվածները

20-րդ դարի լավագույն վեպերից մեկը լավագույն և առեղծվածային Սելինջերից: Աշխարհում ամենակարդացված, քննարկված և այդպես էլ մինչև վերջ չհասկացված վեպ, որը սերիական մարդասպանների ու առհասարակ բոլորի սիրելի գիրքն է, բորոր նրանց, ովքեր կարդացել են այն: Այս վեպը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը: ԱՄՆ-ում թերևս մարդ չկա, որ կարդացած չլինի այն: Իսկ դուք կարդացե՞լ եք այն:

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին [հատված Սելինջերի վեպից]

«Փրկիչը տարեկանի արտում» վեպը հասունացման մասին է, խելացի և նրբազգաց Հոլդեն Քոլֆիլդը, որի անունից տարվում է պատումը, իր հոգու վրա է զգում աշխարհի ողջ բեռն ու հասունացման դառը ընթացքը: Ո՞ւր են տանում չարացած ու նուրբ հոգեվերլուծությունները Քոլֆիլդին. կործանմա՞ն, թե՞ հասունացման…

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա