Logo

«Մոնակոյից» մեկնաբանել են Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված լինելու տեղեկությունը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 14.08.2021ՍՊՈՐՏ
EovbtrbWMAIlasw scaled - «Մոնակոյից» մեկնաբանել են Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված լինելու տեղեկությունը

«Մոնակոյի» փոխնախագահ ու գլխավոր տնօրեն Օլեգ Պետրովը մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված լինելու տեղեկությունը։

«Ռոնալդու՞ն, մեր ռազմավարությունը տարբերվում է փարիզյանից։ Հաստատ ոչ այս տարի։ Միգուցե այն ժամանակ, երբ ակումբը կայուն հանդես գա Չեմպիոնների լիգայում և ցուցադրի բարձր արդյունքներ»,- Պետրովի խոսքն է հաղորդում RTL-ը։

36-ամյա Ռոնալդուն Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 29 գոլի հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացուն Մոնակոյի  հյուրանոցներից մեկում տեսել են ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևի հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա