Logo

Մոնտե Կառլո. Կարեն Խաչանովի մրցակիցը

15:58 / 08.04.2023Թենիս
null

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում (Մոնակո) անցկացվող ATP-1000 կարգի մրցաշարում կմեկնարկի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի (24-րդ ռակետ) դեմ մրցախաղով, որը նշանակված է ապրիլի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 12:00-ին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 5779335 եվրո: 

Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող հաղթողը հույն Ստեֆանոս Ցիցիպասն է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի 26-ամյա Խաչանովը չէր կարողացել դուրս գալ մրցաշարի երկրորդ շրջան՝ մեկնարկում 7-6 (7-5), 3-6, 3-6 հաշվով պարտվելով Արգենտինայի ներկայացուցիչ Դիեգո Շվարցմանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա