Logo

Մոնտե Կառլո. Մեդվեդևը երրորդ շրջանում է

18:53 / 12.04.2023Թենիս
null

Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան:

1/16 եզրափակիչում ռուս թենիսիստը երկու սեթում 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ իտալացի Լորենցո Սոնեգոյի նկատմամբ (45-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 28 րոպե:

Մեդվեդևը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի աշխարհի 16-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի հետ:

Հիշեցնենք, որ Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող չեմպիոնը հույն Ստեֆանոս Ցիցիպասն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա