Logo

Մոնտե Կառլո. Մրցաշարի գործող չեմպիոնը պարտվեց

17:05 / 14.04.2023Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ, հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը չկարողացավ պաշտպանել Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:

Մրցաշարի գործող հաղթողը քառորդ եզրափակիչում 2-6, 4-6 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցին: Մրցախաղը տևեց 1 ժամ 10 րոպե:

Ֆրիցը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 6-րդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի հետ, որն ավելի վաղ քառորդ եզրափակիչում 6-1, 7-6 (7-5) հաշվով հաղթել էր գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին (100-րդ ռակետ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա