Logo

Մորենոյի ուղերձը «Լիվերպուլի» երկրպագուներին Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 27.05.2021ՍՊՈՐՏ
alberto moreno ab1445f - Մորենոյի ուղերձը «Լիվերպուլի» երկրպագուներին Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո

«Վիլյառեալի» պաշտպան Ալբերտո Մորենոն Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումից հետո ուղերձով դիմել է իր նախկին ակումբի՝ «Լիվերպուլի» երկրպագուներին։

Իսպանական ակումբը եզրափակիչում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով Ժերար Մորենոյի ու Էդինսոն Կավանիի գոլերից հետո։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն ավարտվեց 11-10 հաշվով։ Վրիպեց միայն Դավիդ դե Խեան։

Հանդիպումից հետո Մորենոն, որը նույնպես դիպուկ էր իրացրել հետխաղյա հարվածը, Instagram-ում «լայվի» ժամանակ դիմել է «Լիվերպուլի» երկրպագուներին ասելով․ «You will never walk alone»:

Մորենոն 2014–ից 2019 թվականների ընթացքում խաղացել է «Լիվերպուլում» ու նրանց հետ հաղթել Չեմպիոնների լիգան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա