Logo

Մորի Կոնեն «Արսենալի» և «Պարմայի» ֆուտբոլիստների հետ միասին տուրի լավագույն իվուարցիների թվում է

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.06.2020ՍՊՈՐՏ
05.10.2019 Urartu 2 2 Shirak 16 - Մորի Կոնեն «Արսենալի» և «Պարմայի» ֆուտբոլիստների հետ միասին տուրի լավագույն իվուարցիների թվում է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:00

-

-

Կոտ դ՛Իվուարի հայտնի մարզական պարբերականներից մեկը՝ Le Kpatpato Sportif-ը, «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեին ընդգրկել է տուրի 3 լավագույն իվուարցի ֆուտբոլիստների ցանկում: Այս մասին հաղորդում է Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

Հատկանշական է, որ լավագույնների եռյակում են հայտնվել նաև «Արսենալի» ֆուտբոլիստ Նիկոլա Պեպեն ու «Պարմայի» խաղացող Ժերվինյոն:

Հիշեցնենք, որ Կոնեն դարձել է Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ կարևոր հանդիպման միակ ու հաղթական գոլի հեղինակը: Հարձակվողը խփած 19 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է:

«Շիրակը», առաջնությունում անցկացրած վերջին 6 հանդիպումներում տոնելով 4 հաղթանակ և գրանցելով 2 ոչ-ոքի, զբաղեցնում է աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ մնալով 3 միավորով:

Մորի Կոնեի արդյունքը լավագույնն է Հայաստանի վերջին 5 առաջնություններում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա