Logo

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.09.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
05.10.2019 Urartu 2 2 Shirak 16 - Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VNewsինսայդը հաստատվեց, որ Մորի Կոնեն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում:

«Արարատի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ երևանյան ակումբն ու հունգարական «Ույպեշտը» համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

Մորի Կոնեն «Արարատին» էր միացել 2020-21 մրցաշրջանից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել  է VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ:

Կոնեն նաև առանցքային դեր է ունեցել 2020-21 մրցաշրջանում «Արարատի»՝ գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի և դարձել է վեց գոլի հեղինակ՝ այդ թվում երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։

Եվրագավաթներում 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկրացել է չորս խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Մորի Կոնեին բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա