Logo

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 21.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
11.09.2020 Ararat 1 2 NOAH 14 scaled - Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:12

-

-

«Ուրարտուի» հետ խաղում Մորի Կոնեի օգտին գրանցված դուբլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Արարատին», այլև հնարավորություն ընձեռեց հարձակվողին 28 գնդակով դառնալու ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ իվուարցի ֆուտբոլիստը: Կոնեն 2 գնդակով գերազանցեց իր հայրենակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը:

Վերջինս Բարձրագույն խմբում խփած 26 գոլերից 23-ն իր օգտին է գրանցել «Շիրակում» խաղալիս և Կոնեի հետ հանդիսանում է շիրակցիների ամենաարդյունավետ լեգեոնականը:

Մորի Կոնեն Հայաստանում հայտնվեց նախորդ մրցաշրջանի սկզբում: Տեխնիկապես լավ զարգացած, արագաշարժությամբ աչքի ընկնող և դիպուկ հարվածների տիրապետող իվուարցի հարձակվողի նորամուտը «Շիրակում» տպավորիչ ստացվեց: 2019թ. օգոստոսի 2-ին Գյումրիում «Ուրարտուի» հետ առաջնության մեկնարկային խաղում նա դուբլի հեղինակ դարձավ՝ խոցելով Արամ Հայրապետյանի դարպասը:

05.10.2019 Urartu 2 2 Shirak 23 960x640 - Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

4-րդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում հեթ-տրիկ ձևակերպելով, Մորի Կոնեն 5 գնդակով միանձնյա գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը և մինչև մրցաշարի ավարտը պահպանեց առաջատարի իր դիրքը՝ հետագայում էլ աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով:

28 հանդիպումներում խփած 23 գոլով Կոնեն ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Նրա ցուցանիշը լավագույնն էր վերջին 13 առաջնություններում: Մինչ այդ ավելի արդյունավետ էր գործել «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանը, որը 2006թ. առաջնությունում 25 գոլ էր խփել:

Բարձրագույն խմբում հանդես գալու առաջին իսկ մրցաշրջանում 25-ամյա իվուարցի հարձակվողը 3 տպավորիչ ռեկորդ սահմանեց: Կոնեն մեկ գնդակով գերազանցեց այլազգի ֆուտբոլիստների մեջ Մարկոս Պիզելիի մեկ մրցաշրջանի արդյունավետության 13-ամյա վաղեմության ռեկորդը, ինչպես նաև դարձավ «Շիրակում» մեկ մրցաշրջանում առավել շատ գոլեր խփած ֆուտբոլիստը՝ գերազանցելով իր նախկին թիմակից Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը: Վերջինս 2014/15թթ. առաջնությունում «Շիրակում» 21 գոլ էր խփել:

69594001 10162388584840247 9087728418367209472 o 960x655 - Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

5-րդ դեպքը ՀՀ առաջնություններում. 3 11մ հարված՝ միևնույն թիմի դարպասին

Առաջնության ընթացքում Կոնեն 6 անընդմեջ խաղում դաշտից չհեռացավ առանց գոլի՝ ընդհանուր առմամբ 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասները, ինչը ռեկորդային էր «Շիրակում» հանդես եկած ֆուտբոլիստների համար: Կոնեն գերազանցեց «Շիրակի» նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի ցուցանիշը, որը 2012/13թթ. առաջնությունում ևս 6 խաղ շարունակ դաշտից չէր հեռացել առանց գոլի, սակայն ընդհանուր առմամբ 6 գնդակ էր խփել:

Ընթացիկ առաջնության մեկնարկային խաղն անցկացնելով «Շիրակում», Կոնեն իր նախկին մի քանի թիմակիցների պես տեղափոխվեց «Արարատ», որի կազմում աշնանային հատվածի 10 հանդիպումներում 3 գոլի հեղինակ դարձավ: Գոլերից մեկը նա խփեց «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում:

Առաջնության գարնանային հատվածի մեկնարկը արդյունավետ էր Կոնեի համար: Հուսանք, որ իվուարցի ֆուտբոլիստը հետագայում էլ կշարունակի աչքի ընկնել խփած գոլերով և կրկին կպայքարի «Ուկե խաղակոշիկին» արժանանալու համար:

05.10.2019 Urartu 2 2 Shirak 25 960x640 - Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ իվուարցի ֆուտբոլիստների ցուցանիշները:

ՖուտբոլիստներԱկումբներԳոլՄրցաշրջան
1. Մորի Կոնե«Շիրակ»-23, «Արարատ» -5282019/20-2020/21
2. Ժան-Ժակ Բուգուհի«Շիրակ»-23, «Արարատ-Արմենիա»-3262014/15-2015/16, 2018/19
3. Բոտի Դեմել «Միկա»252008-2010, 2012/13-2013/14
4. Դրիսա Դիարասուբա«Շիրակ»-11, «Փյունիկ»-5, «Գանձասար-Կապան»-2182014/15-2015/16, 2017/18-2018/19
5. Մուսա Փոլ Բակայոկո«Շիրակ»162016/17-2019/20
6. Սերժ Դեբլե«Շիրակ»152013/14
7. Ֆոֆանա Բեկո«Շիրակ»152012/13-2013/14
8. Մոհամեդ Կոնատե«Փյունիկ»62018/19
9. Դիդյե Բորիս Կադիո«Շիրակ»-4, «Փյունիկ»-262012/13-2013/14, 2017/18
10. Կոնան Օդիլոն Կուակու«Շիրակ»62015/16

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա