Logo

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 20.09.2020Հայկական ֆուտբոլ
50360996897 ed00467f88 o - Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:46

-

-

1/8 եզրափակչի 6 հանդիպումներով մեկնարկեց VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկությունը:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի հանդիպումներն անցան դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 3 խաղում, կրեցին 1 պարտություն, 2 խաղում էլ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: 6 խաղում խփվեց 14 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,33 գոլ): Գավաթի հոբելյանական խաղարկության անդրանիկ գոլի հեղինակը գանձասարցի Դավիթ Մինասյանն էր, որը 18-րդ րոպեին գրավեց «Վեստ Արմենիայի» դարպասը:

119943450 697806164277344 4267651074858499914 n - Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում
Լուսանկարը՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայության

2․ Առաջին խմբի 4 ներկայացուցիչներն ուժեղագույնների հետ մրցավեճում իրենց բավական լավ դրսևորեցին: «Վեստ Արմենիան» կամային հաղթանակ տոնեց «Գանձասար-Կապանի» նկատմամբ, «Նորավանքն» ու ԲԿՄԱ-ն գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Միայն «Սևանին» չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ Բարձրագույն խմբի ներկայացուցչին՝ 3 անպատասխան գնդակ ընդունելով «Արարատից»: «Վեստ Արմենիան» գավաթի մրցաշարերում 2-րդ հաղթանակը տոնեց: Գավաթի նախորդ խաղարկությունում «Վեստ Արմենիան» 1/16 եզրափակչում Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ 7-1 հաշվով ջախջախել էր «Անիին»:

3․ Արդեն 4-րդ մրցաշրջանն է, որ «Փյունիկին» չի հաջողվում գավաթի մրցաշարերում հաղթանակ տոնել: Գավաթային վերջին 7 հանդիպումներում փյունիկցիները չեն վայելել հաղթանակի բերկրանքը՝ կրելով 4 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ գավաթի մրցաշարում վերջին հաղթանակը «Փյունիկը» տոնել է Արտակ Օսեյանի գլխավորությամբ 2017թ. ապրիլի 25-ին՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Բանանցին»:

119827737 3408464872593730 6296298219123464555 o - Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում
Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայության

4․ «Արարատն» ընդհատեց գավաթի մրցաշարերում 3 անընդմեջ պարտությունների շարքը: Վերջին հաղթանակն արարատցիները տոնել էին 2018թ. հոկտեմբերի 3-ին՝ 3-1 հաշվով առավելության հասնելով «Լոկոմոտիվի» նկատմամբ:

5․ «Գանձասար-Կապանը» գավաթի մրցաշարերում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: «Վեստ Արմենիայի» հետ խաղում բաց թողած 3-րդ գոլը, որի հեղինակը Չարլզ Մարկ Իկեչուկվուն էր, կապանցիների բաց թողած 50-րդ գնդակն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա