Logo

Մուրատ Գասիևն այցելել է «Ուրարտուի» մարզաբազա (ֆոտո)

20:48 / 07.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրատ Գասիևն այցելել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» մարզաբազա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բռնցքամարտիկը շրջել է ակումբի տարածքով, ծանոթացել մարզաբազայի պայմաններին և հանդիպել ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ Գասիևն օրեր առաջ նվաճել էր WBA միջմայրցամաքային գոտին` հաղթելով Երևանում կայացած մենամարտում։

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա