Logo

Մուսա Եվլոև․«Ալեքսանյանն ինձ 3 տարի անընդմեջ պարտվում է․պետք է առաջին հերթին իր մեջ ամեն ինչ վերլուծի»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.08.2021ՍՊՈՐՏ
EVLOEV 1 - Մուսա Եվլոև․«Ալեքսանյանն ինձ 3 տարի անընդմեջ պարտվում է․պետք է առաջին հերթին իր մեջ ամեն ինչ վերլուծի»

Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը մեկնաբանել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտից հետո վերջինիս դժգոհությունը մրցավարների նկատմամբ․

«Նա 3 տարի անընդմեջ պարտվում է ինձ բոլոր մրցաշարերում։ Պետք է առաջին հերթին ինքն իր մեջ ամեն ինչ վերլուծի։ Չգիտեմ, թե ինչու է նա այդպես ասել։ Իսկ ընդհանրապես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է: Նա ինձ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, ես էլ նրան շնորհավորեցի լավ գոտեմարտի համար։ Մենք լավ հարաբերություններ ունենք, կոնֆլիկտ չկա»։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Եվլոևը հաղթել էր Ալեքսանյանին 5։1 հաշվով։ Հայ մարզիկը դժգոհ էր մնացել մրցավարական որոշումներից։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա