Logo

Մոուրինյո․ «Չելսին» հրաշալի կազմ ունի․ կարող է խաղալ Մենդին կամ ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.11.2020ՍՊՈՐՏ
PRI 171329980 e1604497201707 - Մոուրինյո․ «Չելսին» հրաշալի կազմ ունի․ կարող է խաղալ Մենդին կամ ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը»
Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 10 տուր

29 Նոյեմբեր 2020 - 20:30

0

Չելսի

0

Տոտտենհեմ Հոտսպուր

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Չելսիի» հետ կայանալիք հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Կարևոր չէ՝ «Սթեմֆորդ Բրիջ» ենք ժամանելու աղյուսակի առաջատարի՞, թե՞ «Լիվերպուլին» հետապնդողի կարգավիճակով․ դա մեզ համար ոչինչ չի փոխում: Ինչպես ասել եմ սկսած մրցաշրջանի սկզբից, մենք հավակնում ենք միայն յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթանակին, ոչինչ ավելին:

«Չելսիի» դեմ առաջիկա մրցավեճում հավանական են արդյունքի 3 հնարավոր տարբերակներն էլ: Մենք վաղուց ենք ֆուտբոլում, գիտենք, որ կարող է տեղի ունենալ ցանկացած բան, սակայն մեր նպատակը հաղթանակ գրանցելն է:

«Չելսին» հրաշալի կազմ ունի: Աջ պաշտպանի դիրքում կարող է խաղալ Ջեյմսը կամ Ասպիլիկուետան, ձախից՝ Չիլուելը, Ալոնսոն կամ Էմերսոնը: Դարպասը կարող է պաշտպանել Մենդին կամ ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը (նկատի ունի Կեպա Արիսաբալագային՝ խմբ․): Տպավորիչ կազմ:

Հետևաբար, ես նույնիսկ չեմ անհանգստանում այն մասին՝ ով կխաղա, քանի որ նրանց կազմում կան միայն շատ լավ ֆուտբոլիստներ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

«Տոտենհեմը» 9 հանդիպումից հետո վաստակած 20 միավորով 1-2-րդ հորիզոնականներն է բաժանում նույնպիսի ցուցանիշներ ունեցող «Լիվերպուլի» հետ, իսկ «Չելսին» 9 մրցավեճից հետո իր ակտիվում գրանցած 18 միավորով 3-4-րդ տեղերն է կիսում նույնպիսի ցուցանիշներ ունեցող «Լեսթերի» հետ:

«Չելսին» նոր աստղային տրանսֆեր է նախապատրաստում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա