Logo

Մոուրինյո. «Ռանիերիի մեկ տիտղոսը շատ ավելին արժե, քան իմ բոլոր մրցանակները «Չելսիում»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.02.2017ՍՊՈՐՏ
gg - Մոուրինյո. «Ռանիերիի մեկ տիտղոսը շատ ավելին արժե, քան իմ բոլոր մրցանակները «Չելսիում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ խոսել է «Լեսթերից» Կլաուդիո Ռանիերիի հեռացման մասին:

«Ինձ համար «Չելսիից» հեռացվելը նոր փուլի սկիզբ դարձավ, և Կլաուդիոյի դեպքում էլ կլինի նույնը: Մարզիչների հետ այսպիսի բաներ պատահում են, և պետք չէ այս ամենից դրամա սարքել: Բայց ինձ օգնեց այն գիտակցումը, որ «Չելսիի» երկրպագուները գոհ մնացին ակումբի համար կատարած իմ աշխատանքից, և վստահ եմ, որ դա կօգնի նաև Ռանիերիին: «Չելսիի» երկրպագուները չեն մոռանա այն, ինչ ես արել եմ, իսկ Ռանիերին «Լեսթերի» համար արել է շատ ավելին:

Նրա մեկ տիտղոսը՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը, շատ ավելին արժե, քան իմ բոլոր մրցանակները «Չելսիում»: «Լեսթերի» երկրպագուներն առաջիկա 50 տարում հիշելու և խոսելու են նրա մասին»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա