Logo

Մոուրինյոն առաջարկել է «Լեսթերի» մարզադաշտն անվանակոչել Ռանիերիի անունով (լուսանկար)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.02.2017ՍՊՈՐՏ
15840074 large - Մոուրինյոն առաջարկել է «Լեսթերի» մարզադաշտն անվանակոչել Ռանիերիի անունով (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աջակցել է Կլաուդիո Ռանիերիին, ով երեկ անսպասելիորեն հեռացվել էր «Լեսթերի» մարզչական նստարանից: Պորտուգալացի մասնագետն այսօր կայացած մամուլի ասուլիսին ներկայացել էր մարզահագուստով, որի վրա նշված էին իտալացի մասնագետի անուն-ազգանվան առաջին տառերը:

«Սա իմ հարգանքի դրսևորումն է այն մարդու նկատմամբ, ով Պրեմիեր լիգային պարգևել է ամենագեղեցիկ պատմությունը: Նա արժանի է նրան, որ «Լեսթերի» մարզադաշտն անվանակոչեն իր անունով:

Նման մի իրավիճակի ես առնչվել եմ «Չելսիում»: Երբ ինձ հեռացրին գործող չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնից, ես մտածեցի, որ դա շատ բացասական պատմություն է: Բայց նույնիսկ դա չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Ռանիերիի հետ»,- ասել է Մոուրինյոն:

C5b6GsqWUAAnENy

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա