Logo

Մոուրինյոն ասել է՝ ինչն է որոշիչ լինելու Իտալիա – Անգլիա խաղում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.07.2021ՍՊՈՐՏ
Մոուրինյոն ասել է՝ ինչն է որոշիչ լինելու Իտալիա Անգլիա խաղում - Մոուրինյոն ասել է՝ ինչն է որոշիչ լինելու Իտալիա - Անգլիա խաղում
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում Իտալիայի ու Անգլիայի հավաքականների միջև այսօր կայանալիք խաղի մասին:

«Գարեթ Սաութգեյթն այսօր պիտի առաջինն իջնի ավտոբուսից: Նա պիտի առաջինը խոտածածկ դուրս գա, որ ֆուտբոլիստները լավ զգան: Երբ ֆուտբոլիստների մոտ կասկած է հարուցվում, նրանք անմիջապես նայում են մարզչին, վերլուծում նրան: Նրանք հետևում են մարզչի արձագանքներին, քայլերին:

Խաղադաշտի կենտրոնում վերահսկողության սահմանումը կլինի որոշիչ այս խաղում, քանի որ երկու թիմերն էլ ուժեղ են այս գծում: Իտալիայի հավաքականի կիսապաշտպանները՝ Ժորժինյոն, Վերատին ու Բարելան գերտաղանդավոր են, իսկ Լոկատելին ու Քրիստանտեն անհավատալի փոխարինողներ են:

Հեշտ չի լինի Իտալիային ստիպել չխաղալ, բայց համեմատաբար հեշտ կլինի նրանց ստիպել չստեղծագործել: Երբ ճնշում ես գործադրում Ժորժինյոյի վրա «Չելսիում», նրա համար իրավիճակը բարդանում է, իսկ երբ ճնշում ես գործադրում նրա վրա Իտալիայի հավաքականում, նա խլում է գնդակը, փոխանցում Վերատիին, որն այնքան լավն է, որքան Ժորժինյոն»,- The Sun-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա