Logo

Մոուրինյոն բացահայտել է Ալեքսիս Սանչեսի վատ մարզավիճակի պատճառը

Հեղինակ
Heghine Alexanyan
00:00 / 26.10.2018ՍՊՈՐՏ
sanches - Մոուրինյոն բացահայտել է Ալեքսիս Սանչեսի վատ մարզավիճակի պատճառը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանում թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի վատ մարզավիճակի պատճառը վնասվածքներն են:

«Ներկա պահին նա դժվարություններ ունի վնասվածքի պատճառով: «Չելսիի» հետ խաղում նա եկավ թիմին օգնելու, չնայած՝ նրա ֆիզիկական վիճակը լավը չէր: Հետո նա ստիպված և բաց թողնել «Յուվենտուսի» հետ խաղը, և ես վստահ եմ, որ չի խաղա նաև հաջորդ խաղում: Հիմա նա պետք է ֆիզիկապես լավ մարզավիճակ հավաքի:

Անցյալ տարի նա մեզ միացավ հունվարին, ինչը հեշտ չէ ոչ մի խաղացողի համար: Բայց այս մրցաշրջանում նա լավ էր մեկնարկել, լավ մինչմրցաշրջանային հատված էր անցկացրել: Հետո նա վնասվածք ստացավ, վերադարձավ ու էլի վնասվածք ստացավ», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա