Logo

Մոուրինյոն չի բացառել, որ չի կնքի նոր պայմանագիր

23:09 / 03.04.2023Ֆուտբոլ
null

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին։

«Ես իմ ապագան չեմ քննարկում ընկերներիս ու լրագրողների հետ։ Ակումբի գլխավոր տնօրեն Բերարդին մի քանի ամիս առաջ ասաց ինձ, որ ես մնում եմ։ Սակայն դա նրա տեսլականն է։ Ես ունեմ մեկ տարվա պայմանագիր, սակայն պայմանագրերը ոչ միշտ են լինում ամենակարևորը կյանքում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 60-ամյա մարզիչի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված  մինչև 2024-ի հունիսի 30-ը։

Բրիտանական մամուլի համաձայն՝ Մոուրինյոն Լոնդոնի «Չելսին» գլխավորելու հավակնորդների թվում է։ Անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է անգլիացի Գրեմ Փոթերի հեռացումից հետո։

Ժոզե Մոուրինյոն երկու անգամ գլխավորել է «Չելսին» (2004-2007, 2013-2015)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա