Logo

Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.09.2021ՍՊՈՐՏ
դժգոհ է Ռոմայի խաղից՝ չնայած 5 1 հաշվով հաղթանակին - Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռոման» առանց Մխիթարյանի խոշոր հաշվով հաղթանակ է տոնել Սոֆիայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է հանդիպումը՝ հայտարարելով, որ գոհ չէ թիմի խաղից՝ չնայած խոշոր հաշվով հաղթանակին:

«Մենք լավ չխաղացինք: Արդյունքից գոհ եմ, որակից՝ ոչ: Ֆուտբոլիստները գնդակն այնպես չէին տնօրինում, ինչպես ուզում էինք, կիսապաշտպանները մեծ ինտենսիվություն չհաղորդեցին, եզրային պաշտպանները չաշխատեցին այնքան, որքան հարկավոր էր, ինչի արդյունքում մենք տանուլ տվեցինք մեծ թվով մենապայքարներ: Չեմ կարող ասել, թե մենք վատ խաղացինք, սակայն մենք արժանի չէինք 5-1 հաշվին. չափազանց մեծ հաշիվ է:

Օրերս շտաբի աշխատակիցներին ասացի, որ մենք պիտի գնանք Սուրբ Պետրոսի տաճար ու աղոթենք՝ վնասվածքներ չստանալու համար: Մեր և լավագույն թիմերի հիմնական տարբերությունն այն է, որ մենք այլընտրանք չունենք: Սա է իրականությունը, իսկ երիտասարդները պետք է աճեն՝ մրցունակ ֆուտբոլիստներ դառնալու համար»,- Sky Sport Italy-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքը:

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա