Logo

Մոուրինյոն՝ երկու թոփ ակումբների թիրախում

12:14 / 14.04.2023Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական ակումբից։

Լրագրող Սանտի Աունան սոցցանցերում հայտնել է, որ պորտուգալացին պատրաստ է դիտարկել եվրոպական թոփ ակումբների հնարավոր առաջարկները։ Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Լոնդոնի «Չելսին», որը Մոուրինյոն գլխավորել էր 2004-2007 և 2013-2015 թվականներին:

Միաժամանակ, 60-ամյա մարզիչը չի հետաքրքրում մարզչական կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում շարունակելու տարբերակը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է վերջերս ֆրանսիացի Ռուդի Գարսիային պաշտոնանակ արած «Ալ Նասրը»:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2021 թվականի հուլիսից է գլխավորում «Ռոման», պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա