Logo

Մոուրինյոն կարող է Ա սերիա վերադառնալ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 26.04.2021ՍՊՈՐՏ
Mourinho - Մոուրինյոն կարող է Ա սերիա վերադառնալ

«Տոտենհեմի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Ա սերիա:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, պորտուգալացին, հնարավոր է, կրկին գլխավորի «Ինտերը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ Անտոնիո Կոնտեն դժգոհություններ ունի միլանյան ակումբի ղեկավարությունից և չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտից հետո նա հեռանա՝ չնայած, որ ամենայն հավանականությամբ թիմի հետ կնվաճի Սկուդետոն՝ 11 տարվա դադարից հետո:

Մոուրինյոն աշխատել է «Ինտերում» 2008-ից 2010 թվականներին: 2009/10 մրցաշրջանում Ժոզեն ակումբի հետ տրեբլ է նվաճել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա