Logo

Մոուրինյոն Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել

14:11 / 22.12.2022ՍՊՈՐՏ
null

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ստացել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու առաջարկ, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան 59-ամյա մասնագետին առաջարկել է երեք տարվա պայմանագիր: Հաղորդվում է, որ պորտուգալացին կենտրոնացած է «Ռոմայում» աշխատանքի վրա և չի ցանկանում հեռանալ հռոմեական ակումբից:

Հիշեցնենք, որ Կատարում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Մարոկկոյին պարտվելուց (0-1) հետո Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Ֆերնանդու Սանտուշը, որն ազգային թիմը գլխավորում էր 2014 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա