Logo

Մոուրինյոն ծաղրել է «Լացիոյին»

12:16 / 18.03.2023ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է Հռոմի «Լացիոյի»՝ Կոնֆերենցիաների լիգայից դուրս մնալուն:

««Լացիոն չի խաղալու կարևորությամբ երրորդ եվրագավաթո՞ւմ. այ սա խայտառակություն է: Հիմա ՈՒԵՖԱ-ն պետք է միջոցներ ծախսի՝ տիտղոսը տեղափոխելու համար, որը կարող էր մնալ Հռոմում: Հնարավոր է՝ տիտղոսը տեղափոխվի Ֆլորենցիա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է IFTV-ն:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչում «Լացիոն» երկխաղյա դիմակայությունում պարտվեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (2-4) և լքեց պայքարը:

Կոնֆերենցիաների լիգայի առաջին ու դեռ միակ հաղթողը «Ռոման» է՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Հռոմեական ակումբը նախորդ տարվա եզրափակիչում 1-0 հաշվով հաղթել էր «Ֆեյենորդին»: «Ինտերի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ ժամանակ ելույթ էր ունենում հռոմեական ակումբում:

«Ռոման» ու «Լացիոն» մարտի 19-ին կմրցեն Ա Սերիայի 27-րդ տուրում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա