Logo

Մոուրինյոն ծաղրել է լրագրողին, որը հայտարարել էր Ֆերնանդեշի՝ ՄՅՈւ տեղափոխվելու մասին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 25.01.2020ՍՊՈՐՏ
0 mourinho fernandes - Մոուրինյոն ծաղրել է լրագրողին, որը հայտարարել էր Ֆերնանդեշի՝ ՄՅՈւ տեղափոխվելու մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:29

-

-

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ծաղրել է Sky Sports-ի լրագրող Հարի Քոթերիլին, որն օրեր առաջ հայտարարել էր «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:

Ասուլիսի ժամանակ Քոթերիլը ցանկացել է հարց տալ պորտուգալացուն, որը, սակայն, «առանձնահատուկն» ընդհատել է ու ինքը հարց տվել լրագրողին. «Ֆերնանդեշը պատրասվո՞ւմ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ, թե՞ ոչ. Դուք Լիսաբոն էիք ժամանել: Նա գալի՞ս է», – հարցրել է Մոուրինյոն: «Չեմ կարող ասել դա 100 տոկոսով», – պատասխանել է լրագրողը: «Չէ, բայց ամեն դեպքում, նա գալի՞ս է», – կրկին հարցրել է Ժոզեն, ինչին Քոթերիլն այս անգամ հաստատական պատասխան է տվել:

Հիշեցնենք, որ այդ տրանսֆերը ձախողվեց, քանի որ «Սպորտինգը» ֆուտբոլիստի համար պահանջում էր 80 միլիոն եվրո, մինչդեռ «Յունայթեդը» պատրաստ էր վճարել միայն 60 միլիոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա